Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան` Կառավարության որոշ աշխատակիցներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ` Հայկ Մալխասյանին և Մարիանա Շաքարյանին քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան շնորհվել:
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան շնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետևյալ քաղաքացիական ծառայողներին`

Մալխասյան Հայկ Գևորգի -իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

Շաքարյան Մարիանա Ալեքսանդրի – ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել