«Քոռ» բառի վերաբերելիության հետևանքները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ժիրայր Շահբազյանին դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ժիրայր Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 8-ին ժամը 19.30-ի սահմաններում «ՋԻԵՆՍԻ Ալֆա» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Ավան Խուդյակով փողոցում գործող մասնաճյուղի դիմացի հատվածում վիճաբանել է նշված վայրով անցնող, «Քոռ» արտահայտության վերաբերելիությունը իրենից պարզաբանող եղբայրներ՝ Էդիկ և Սերգեյ Սողոմոնյանների, վերջիններիս ընկեր՝ Արմեն Մկրտչյանի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով 1 անգամ հարվածել է Է.Սողոմոնյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ, վերջինիս դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ժիրայր Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել