Երկաթուղայինների օրվա կապակցությամբ`օգոստոսի 2-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում երթևեկությունը կլինի անվճար:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Չնայած մասնագիտական իրենց տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը և ուղևորների համար ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ»: