Հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջարկված որոշման նախագծին:
Ըստ այդմ, վերոնշյալ անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:
Նույն որոշմամբ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար կնախատեսվեն հատուկ նշագրումներով առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: