Չեխիայում անծանոթ անձը մոր աչքի առջևից գողացել է երեխային ու փախել: Մեկ շաբաթ անց գերմանացի հետախույզները Rheinland-Pfalz-ում գտել են մի նորածինի և վերցրել իրենց պաշտպանության տակ: Այս մասին հայտնել է Դրեզդենի քրեական հետախուզության վարչությունը:
Այդ գործով երկու գերմանացի կասկածյալների նկատմամբ տրվել է ձերբակալման հրաման: Գրում է Spiegel.de կայքը:
«Մեծ հավանականություն կա, որ նա փնտրվող երեխան է»,- ասել է Դրեզդենի քրեական հետախուզության վարչության խոսնակը: Երեք շաբաթական աղջիկ երեխան ողջ և առողջ է: