«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին

«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր նամակով դիմել է վարչապետ Հ. Աբրահամյանին։ Այս մասին հայտնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը:

«Արդեն մեկ ամիս է՝ «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը բարձրաձայնում է վարորդներին հուզող խնդիրների մասին, սակայն առ այսօր չկա որևէ արձագանք պատկան մարմինների կողմից: Ոչ մի գերատեսչություն պատասխանատվություն չի վերցնում իր վրա՝ առաջադրված պահանջներից որևէ մեկին լուծում տալու համար: Իսկ պահանջները հետևյալն են.

1. վերացնել կարմիր գծերը,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել տեսախցիկների ու կարմիր գծերի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Որպես կառավարության ղեկավար կոչ ենք անում սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար, դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ: Հուսով ենք ձեր որոշումը կլինի մինչև մեր արդեն 4-րդ` անհնազանդության ավտոերթը, որը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 12.30»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել