«Գալուստ Սահակյանն իրեն խորհրդական է նշանակել Սեյրան Յուզբաշյանին։ Վերջինս նախկինում ԱԺ իրավաբանական վարչության պետն էր, սակայն Հովիկ Աբրահամյանը նախորդ տարի նրան հեռացրել էր»,- այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ըստ նշված աղբյուրի` պաշտոնական պատճառաբանությունն ԱԺ իրավաբանական վարչության լուծարումն էր, որի փոխարեն ստեղծվել էր փորձաքննության վարչությունը՝ գրեթե նույն գործառույթներով, բայց առանց Յուզբաշյանի։ Ըստ շրջանառվող լուրերի՝ իրականում Աբրահամյանը նրան հեռացրել էր, քանի որ ԱԺ-ում դժգոհ էին Յուզբաշյանից՝ աշխատակիցների հետ վատ վերաբերմունքի պատճառով:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: