Դատարանը քիչ առաջ որոշում ընդունեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Վերնիսաժի գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Հիշեցնենք, որ հիշյալ գորով կալանավորվել է նաև ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը: Վերջինիս նկատմամվ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: