Վահե Ավետյանի մահվան օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու ծեծի եւ մահվան պատճառահետեւանքային կապը: Քանի դեռ եզրակացությունը չի ստացվել, քրեական գործը չի կարող վերաորակավորվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանը:
Վերջինիս խոսքով` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը դեպքի վայրում չի եղել:
Հիշեցնեք, որ 35-ամյա զինվորական բժիշկ Վահե Ավետյանը երկու մանկահասակ երեխաների հայր էր: Նա դաժան ծեծի էր ենթարկվել “Հարսնաքար” ռեստորանում հունիսի 17-ին ռեստորանի անվտանգության աշխատակցի եւ ԱԺ պատագամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների կողմից: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Ավելի ուշ` հունիսի 29-ին, հիվանդանոցում Վահե Ավետյանը մահացել է: