Այսօր Երուսաղեմի մարզային դատարանն արդարացրել է Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին նրա դեմ հարուցված կոռուպցիոն երեք գործերից երկուսով:
Նա մեղավոր է ճանաչվել միայն Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներդրումների կենտրոնում քաղաքական նշանակումներում հասարակական վստահությունը խախտելու գործով:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ` Իսրայելի նախկին վարչապետին մեղադրանք էր առաջադրված խաբեությամբ շահույթ ստանալու, մեքենայության, հանրային վստահությունը խախտելու, եկամուտները դիտմամբ թաքցնելու եւ փաստաթղթերում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:
Դատարանը խափանման միջոցի ընտրության հարցն ավելի ուշ կորոշի: