Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գուրգեն Դումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ:
Որոշման մեջ մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Գուրգեն Դումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ»։
Ավելի վաղ Գուրգեն Դումանյանն ազատվել էր ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի զբաղեցրած պաշտոնից: