ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ըստ «Հայկական ժամանակ»-ի հավաստի տեղեկությունների, առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ:
«ՍԴ անդամ դառնալու համար պայքարում է նաև արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ով նաև Սերժ Սարգսյանին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է: ՍԴ-ում, ինչպես ժամանակին տեղեկացրել էինք, դատավորի 2 թափուր տեղ է առաջանում, քանի որ թոշակի են գնում ՍԴ անդամների Վալերի Պողոսյանը և Մանուկ Թոփուզյանը։ Այդ տեղերից մեկին հավակնում է նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը»,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` court.am