ՀՀ կառավարությունը գրեթե ձևավորվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մտերիմների, «կադրերի» շնորհիվ:
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում է անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ այդ փաստն ինչ-որ չափով անհանգստացնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա էլ փորձում է ԱԺ-ից իրեն հավատարիմ մարդկանց տանել Կառավարություն:
Թերթի փոխանցմամբ՝ հենց դա է պատճառը, որ վարչապետը որոշել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանին Դավիթ Հարությունյանի տեղակալ նշանակել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: