Դատախազությունը բացահայտում է արել ոստիկանի աշխատանքի չներկայանալու վերաբերյալ

Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրասված նյութերով` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ըստ դատախազի զեկուցագրի` հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթներն իրականացնելիս` ՀՀ ոստիկանության Անիի բաժնում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ նշված բաժնում 2013թ. սեպտեմբերից հրամանագրված ՊՊԾ ջոկի ոստիկան Վ. Ս.-ն աշխատանքի ներկայացել է ընդամենը երեք-չորս օր, իսկ ծառայություն չներկայացած օրերին աշխատել է վերոնշյալ բաժնի պետին պատկանող հացի արտադրամասում` որպես մենեջեր: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել