Գալուստ Սահակյանը բազմեց Ազգային ժողովի նախագահի աթոռին

Ազգային ժողովում գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ ընտրվեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար  Գալուստ Սահակյանը: Րոպեներ առաջ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ 101 պատգամավոր կողմ է քվեարկել նրա թեկնածությանը:

Ազգային ժողովի նախագահի մյուս թեկնածու Հրանտ Բագրատյանի օգտին 3 ձայն է գրանցվել:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց քվեարկությանը մասնակցած և չմասնակցած խմբակցություններին և զբաղեցրեց Ազգային ժողովի նախագահի աթոռը, դահլիճից հնչեցին ծափահարություններ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն էին` «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյան. «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ավելի վաղ հանել էր իր թեկնածությունը:

Գաղտնի քվեարկությանը մասնակցել են «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիրը» խմբակցությունները, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մյուս խմբացկությունները հրաժարել են մասնակցել քվեարկությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել