Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված մեքենա փախցնելու համար

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն` ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի՝ պատժվում է տուգանքով՝ 100.000-250.000 դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն գործողությունը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել, կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Իսկ եթե վերոհիշյալ արարքն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել