Զինծառայողի օտարերկրյա պետություն մեկնելու կամ այնտեղից վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը

Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին (բացի կուրսանտներից) Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղման վայր մեկնելիս և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս տրանսպորտից (օդային, երկաթուղային, ավտոմոբիլային` բացառությամբ տաքսիների) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի):

Նշենք նաև, որ օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցվում են մինչև 30 կիլոգրամ ուղեբեռի տեղափոխման տրանսպորտային ծախսերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել