Տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Հրայր Թովմասյանի հրամանով ազատվել են աշխատանքից

ՀՀ արդարադատության  նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից:

Այս մասին հաղորդում է ԱՆ մամուլի կենտրոնը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:  

ՀՀ արդարադատության նախարարության   աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության անցկացրած  ծառայողական քննության արդյունքում  պարզվել է նաև, որ  ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանը ներկա չի եղել  մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպին, ուստի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ապրիլի 7-ի հրամանը՝ Թամարյանի  լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, հանվել է: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել