Սեպտեմբերի 30-ից հետո, եթե համարժեք փոփոխություններ չարեցին, որոշակի քաոտիկ վիճակ կառաջանա: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` խոսելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթների «ճակատագրի» մասին:
«Սահմանադրական դատարանը, թե որքանով է համարժեք արված փոփոխությունները, կգնահատի իր որոշման կատարման արդյունքով և մենք չենք զլանա, չենք սպասի մինչև տարեվերջ, այլ հոկտեմբերին արտահերթ արդյունքների ամփոփում կանենք մեր իսկ ընդունած որոշման կատարման և կատարման վիճակի վերաբերյալ կհայտարարենք, թե ինչ վիճակ է»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Նրա կարծիքով` մեր համակարգի առանցքային թերություններից մեկ այն էր, որ չէր կարելի Հայաստանի Հանրապետությունում գործատուին դուրս այս կարևորագույն խնդրի լուծումից: