Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը և Նիկոլ Փաշինյանին հրավիրել Բուլղարիա

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։

Այս հանդիսավոր օրը ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունը Բուլղարիայի Հանրապետության կարևոր գործընկերն է և հաստատել, որ մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հաստատված գերազանց երկկողմ հարաբերությունները, որոնք կառուցված են բուլղարական և հայ ժողովուրդների միջև երկարամյա պատմական և մշակութային կապերի հիման վրա։

Բուլղարիան անսասանորեն աջակցում է Ձեր կառավարության՝ Եվրոպական Միության հետ մերձեցման և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման քաղաքականությանը։ Մենք ողջունում ենք հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու համար, որոնք չափազանց կարևոր են բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային փոփոխությունների ներկայիս պայմաններում։

Թույլ տվեք օգտվել այս հանդիսավոր առիթից Ձեզ՝ պարոն վարչապետ, կրկին հրավերս հղելու Բուլղարիայի Հանրապետություն այցելելու համար։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ձեր այցը մեր երկիր ավելի կամրապնդի մեր դարավոր կապերը և նոր խթան կհաղորդի մեր երկկողմ համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։

Հայ ժողովրդին հղում եմ իմ անկեղծ մաղթանքները խաղաղության և բարգավաճման համար, իսկ Ձեզ՝ քաջառողջության և հաջողություններ ձեր խիստ պատասխանատու գործունեության մեջ և խնդրում եմ, մեծարգո պարոն վարչապետ, ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել