Մեղադրվում է կնոջ սպանության մեջ. հարուցվել է քրեական գործ

Փետրվարի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տանը, խանդի հողի վրա, վիճաբանել է իր կնոջ` 1986 թ. ծնված Լիանա Մանուկյանի հետ և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Լ. Մանուկյանը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայրից հայտնաբերվել է դանակ` արյան հետքերով:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գրիգոր Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել