«Վստահ եմ՝ անկեղծ կպատասխանեք, Դուք կուզենայի՞ք, որ Ձեզ դատեին Մասիս Մելքոնյանը, Արմեն Դանիելյանը կամ նրանց նման մեկը։ Տիկի՛ն դատախազ, ես բազմիցս զրուցել եմ Բագրատ Սրբազանի հետ, այդ թվում իր կեցավայրում։ Իմ տանը 2 հրացան կա, կարծեմ օրինական։ Իմ մտքում, գուցե թղթերիս մեջ, Ձեզանից հետո գլխավոր դատախազի առնվազն 3 թեկնածու կա։ Ձեր կարծիքով ես պոտենցիալ հանցագո՞րծ եմ»,-Գլխավոր դատախազին դիմելով ասաց Աղվան Վարդանյանը։
Աննա Վարդապետյանը դատավորների վերաբերյալ հարցին չպատասխանեց՝ ասելով, որ դա միջնորդագրին չի վերաբերում․ «Ես ազնիվ զրույց չեմ անում, միջնորդագիր եմ ներկայացնում»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստին քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի և Արթուր Սարգսյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։