«Հարգելի՛ քաղաքացիներ, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը ավարտվում է»․ Տիգրան Ավինյան

«Ունենք քաղաքացիներ, ովքեր մտածում են՝ միգուցե եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է»․ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով համապատասխան օրենսդրական կարգավորումներին։

«Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո չասեն՝ բա ինչու այսպես եղավ։ Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը Ազգային ժողովում, որով արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չվավերականացնելու համար»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ տեղեկատվական արշավն իրականացնելուց հետո ինչ-որ փուլից սկսելու են տուգանել չվճարողներին։

Քաղաքապետը նշեց, որ տպավորված է, քանի որ քաղաքացիների գերակշիռ մասն առանց որևէ նման կարգավորման՝ վճարում է տրանսպորտի համար։ Նա կարևորել է ավտոբուսներում երկրորդ վալիդատորներն ունենալու հարցը։ Ի պատասխան՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ ավտոբուսներում երկրորդ վալիդատորների ամբողջական տեղադրումը կավարտվի մինչև հուլիսի վերջին։ Ըստ նրա, սակայն, MAN ավտոբուսներում արդեն դրանք կան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել