Տարածվում է անհեթեթ և կեղծ տեղեկատվություն, այն մասին, թե «սրբազան պայքարի» ձեռբակալությունների հիմքերը տրամադրվել են իմ կողմից (ձայնագրություններ, հեղաշրջման պլան և այլն)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Նման կեղծ տեղեկտվություն տարածելու համար պետք է առնվազն լինել ոչ միայն անբարոյական, այլ նաև ունենալ լրջագույն խնդիրներ բանականության և տրամաբանության հետ, քանի որ ավելի քան մեկ տարի է ինչ ես որևէ առնչություն չունեմ «սրբազան պայքարի» և նրա որևէ անդամի հետ՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով։
Հ.Գ. Սեփական տապալումների համար մեղավորների մոլեռանդ փնտրտուքի ճանապարհին չպետք է անցնել բարոյականության և բանականության սահմաններն այնպես, որ ինքդ էլ խճճվես դրանում»,-նշել է նա։