Գ․ Ե․-ն 2020 թվականին՝ քննությամբ չպարզված օրը՝ հանդիսանալով 12 տարին չլրացած Մ․ Ե․-ի ազգականը՝ հայրը, իր բջջային հեռախոսով պոռնկագրական նյութեր է ցուցադրել վերջինիս և ունեցել սեքսուալ բնույթի զրույց:
Բացի այդ, 2020 թվականից մինչև 2024 թվականը նա իր սեռական կարիքները բավարարելու համար, ժամանակ առ ժամանակ աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
Բացի այդ, տղամարդը 2024թ. մարտի 13-ին և մարտի 22-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածներ է հասցրել իր անչափահաս դուստեր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունիսի 20-ին։
Գ․ Ե․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
201 մաս 3 կետ 1, 2։ 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ (2 դրվագ)։
199 մաս 3 կետ 1, 2։ Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կատարվել է 16 տարին չլրացած անձի նկատմամբ։
195 մաս 2 կետ 3, 6, 7։ Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, մերձավոր ազգականի կողմից, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ։
Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: