Ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում․ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։ Այս մասին նշվում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարության մեջ։

«Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը։

Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել