Ջրանջատումներ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 18-ին 10:00-20:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Հ.Հովսեփյան փողոցների, Բագրատունյաց 3 Նրբ., Եղբայրության 22, 24 շենքերի, Արարատյան 1-60 տների, Արարատյան 2 նրբանցքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 18-ին 10:00-14:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Տոլբուխին փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 18-ին ժամը 11:30-22:00-ն կդադարեցվի ք.Գյումրի Գ.Ախուրյան, Ջրաշինարարների Բանավան 1-12 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 18-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Սևան Նալբանդյան, Սյունյաց, Շինարարների, Հրազդան փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 18-ին ժամը 10:10-19:00-ն կդադարեցվի Արգել, Քարաշամբ, Զորավան գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել