Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ վարչապետի հունիսի 18-ի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 8-ին։

Iravaban.net-ը ներկայացնում է Աբազյանի կենսագրությունը։

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին Կիրովական քաղաքում։

1988-1993թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետում:

1993-1994թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում:

1999-2020թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ:

2020թ. օգոստոս ամսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2020թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

2024թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Պետական պարգևներ՝

2011թ.՝ Մարտական ծառայության մեդալ

2020թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել