Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ԱԺ-ի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքներին վետո էր դրել և առարկություններով վերադարձրել ԱԺ: Նախագահի կողմից ԱԺ ուղարկված փաստաթղթում Սերժ Սարգսյանը մի շարք առաջարկություններ էր արել: