«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում: Նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը։
Մանրամասները կարդացե՛ք թերթի այսօրվա համարում: