Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնությունը որակել է որպես «զրոյին ձգտող հավանականություն ունեցող»

Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպչմենտի ենթարկելու նախաձեռնությունը որակել է որպես «զրոյին ձգտող հավանականություն ունեցող»։

Քոչարյանի խոսքով՝ ինքը չի հանդիպել որևէ մեկին, որը այս գործընթացը իրատեսական համարի. «Նույնիսկ նախաձեռնողները հաճախ հայտարարում են, թե՝ «փորձենք, եթե չստացվի, չստացվի»,- ասել է Քչարյանը։ Ըստ նրա՝ ամբողջ գործընթացը նման է մեկ-երկու օրվա ուշադրության արժանանալու փորձի։

«Կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու՝ կյանքի երազանքն է։ Դու հայտնվում ես քննարկումների կենտրոնում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար»,- ասել է Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել