Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Արտաշես Կիրակոսյանը և Մհեր Մկրտումյանը պարգևատրվել են:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանին և տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին պարգևատրել 2013 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»,- ասված է որոշման մեջ: