«Փյունիկ» զարգացման կենտրոնում մայսի 12-ին բացվել է երիտասարդ արվեստագետ, նկարիչ Կամսար Օհանյանի անհատական ցուցադրությունը։
Կամսարը նկարում է մանկուց, սկսել է այլ նկարիչների նկարները կրկնօրինակելով, իսկ հիմա սիրում է նկարել բնապատկերներ։ Նրա նկարների առանցքում նաև մարդն է։
«Իմ նկարներն իմ մասին են, իմ աշխարհի, իմ միջավայրի մասին են։ Ես նկարում եմ ինձ համար։ Յուրաքանչյուր նկարիչ ինչ էլ նկարի, իր ձեռագրով է նկարելու։ Նկարիչը նկարում է իրեն հուզող թեմաներով։ Ես Երևանից եմ և գեղեցիկ եմ համարում երևանյան տեսարանները, գիշերային Երևանը։ Մարդկանց մեջ գնահատում եմ բնական գեղեցկությունը, երբ մարդը յուրահատուկ է, ինքնատիպ է։ Մարդը՝ որպես նկարի թեմա, ավելի գերադասելի է»,-Iravaban.net-ի հետ զրույցում ասաց նա։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 19-ը Բուզանդ 3/1 հասցեում։ Մուտքն ազատ է։
Մանրամասները՝ տեսանյութում։