Մեկ քայլ առաջ՝ Վահագն Վերմիշյանի գործով․ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել պաշտպանների ներկայացրած բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով երկու պաշտպանների՝ Ալեքսանդր Կոչուբաևի և Մնացական Շահգալդյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները։

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց՝ սա կարևոր քայլ է Վահագն Վերմիշյանի իրավունքների զանգվածային խախտումներն ամբողջովին վերացնելու ճանապարհին․ «Կարևոր է մեկ արձանագրում՝ երբ է վճռաբեկ դատարանը վարույթ ընդունում, սա այնպիսի ատյան է, որ մեխանիկորեն վարույթ չի ընդունում, այսինքն՝ կա՛մ պետք է լինի օրենքի միատեսակ կիրառման խնդիր, խաթարվի արդարադատության բուն էությունը, կա՛մ առկա լինի իրավունքի զարգացման խնդիր»։

Փաստաբանը նշեց՝ դատախազը ևս բերել էր վճռաբեկ բողոք, որը վարույթ չի ընդունվել․ «Մենք լիահույս ենք, որ վճռաբեկ դատարանը կլինի արդյունավետ միջոց և ստիպված չենք լինի մեկնել եվրոպական դաարան՝ արդարություն որոնելու։ Հիմա բացառապես քննարկվում է մեկ հարց՝ այն է՝ Վահագն Վերմիշյանին արդարացնել, թե ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել