Բրիտանացի գիտնականները ստեղծել են մի տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր է վեր հանել երեխաների գենետիկ շեղումները վաղ հասակում՝ 3D ֆորմատով սկանավորված նրա դեմքի պատկերն ուսումնասիրելու միջոցով: Այս եղանակով հնարավոր է պարզել թվով 700 գենետիկ շեղումներ:
Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`
ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.
բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:
գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին: