Ի՞նչ քայլեր է կատարում Wildberries-ը, որպեսզի օգտատերը ի վիճակի լինի ինքնուրույն պաշտպանվել խաբեությունից

Սեզոնային զեղչերն ու տոնական ակցիաները, ինչպես նաև եղանակային փոփոխությունները, սովորաբար ուղեկցվում են առցանց գնումների ծավալի աճով։ 2024 թվականին շուրջ 2.7 միլիարդ մարդ առնվազն մեկ անգամ կատարել է առցանց գնում, և այդ թիվը շարունակում է աճել։
Այս ակտիվությունը նոր հնարավորություններ է ստեղծում գնորդների համար, բայց միևնույն ժամանակ բարձրացնում է կիբերանվտանգության հետ կապված ռիսկերը։ Այս մասին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Միջազգային վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին գլոբալ էլեկտրոնային առևտրի ծավալը գերազանցել է 6 տրիլիոն դոլարը։ Յուրաքանչյուր չորրորդ գնում իրականացվում է բջջային սարքի միջոցով, ինչը դարձնում է այդ միջավայրը առավել գրավիչ զեղծարարների համար։

Լինելով տարածաշրջանի խոշոր առցանց հարթակներից մեկը՝ Wildberriesներդրել է բազմաթիվ մեխանիզմներ՝ օգտագործողներին խաբեություններից պաշտպանելու համար։ Զեղծարարները փորձում են գտնել ոչ միայն համակարգում խոցելի կետեր, այլև օգտատերերի վարքում թույլ կողմերը։

Ահա թե ինչու է կարևոր ճանաչել ոչ միայն ընդհանուր անվտանգության կանոնները, այլև ամենատարածված խաբեության մեխանիզմները՝ կեղծ աջակցություն, կեղծ կայքեր, չափազանց շահավետ առաջարկներ և այլն։

Wildberries-ը խթանում է թվային գիտակցության մշակույթը, որտեղ յուրաքանչյուր օգտատեր գիտակցում է իր պատասխանատվությունը և ի վիճակի է ինքնուրույն պաշտպանվել խաբեությունից։

Ինչպե՞ս ապահով կատարել գնումներ

  • Օգտագործեք միայն վստահելի հարթակներ և հավելվածներ։
  • Մի կիսվեք անձնական տեղեկատվությամբ։
  • Ակտիվացրեք երկփուլանոց նույնականացումը։
  • Ճանաչեք կեղծ կայքերն ու առաջարկները։
  • Վճարեք միայն անվտանգ եղանակներով։
  • Մինչ գնում կատարելը ուսումնասիրեք ապրանքի և վաճառողի վերաբերյալ կարծիքները։

Աշխարհում միլիարդավոր դոլարներ կորցվում են կիբերխարդախությունների արդյունքում։ Հատկապես ակտիվ սեզոններին՝ ամռանը, տոնական շրջանում կամ «Սև ուրբաթի» ընթացքում, հարձակումների թիվը կտրուկ ավելանում է։ Հիմնական կանոնների պահպանումը և հնարավոր սպառնալիքների մասին տեղեկացվածությունը կօգնեն խուսափել ֆինանսական կորուստներից և պաշտպանել ձեր տվյալները։

Թվային աշխարհը դարձնում է գնումները հարմար և հասանելի, բայց հենց օգտատերն է առաջին պաշտպանության գիծը։ Կիբերանվտանգությունը սկսվում է պարզ, բայց գիտակցված քայլերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել