Արթուր Չախոյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ձայնագրություն միացրեց

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես որդեգրել եմ սկզբունք, այն է, որ ես երբեք սուտ չեմ խոսում, ներկայացնում եմ այն իրականությունը, որը կա՝ անհերքելի փաստերով։ Ես հստակ նշել եմ, որ այդ մանկապարտեզի աշխատանքները ընդունված չեն, սակայն արդեն իսկ պետք է հանձնված լինեին։ Մենք չենք ասել, որ այդ աշխատանքները ընդունված են, ինչպես կա, այդպես էլ ներկայացրել եմ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Չախոյանը։

Նա ձայնագրություն միացրեց, և դրանից հետո հայտնեց, որ իր կողմից որևէ մեկի՝ այդ թվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հասցեին վիրավորական արտահայտություններ չեն եղել․ «Համացանցում շահարկվել է այն, որ մենք մանկապարտեզի աշխատանքները ներկայացրել ենք որպես ավարտված, և որ արդեն երեխաներ են հաճախում այնտեղ»։

Տեսանյութը՝ այստեղ։

Հիշեցնենք՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ ակտիվիստ Արթուր Չախոյանը ծեծի է ենթարկվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել