Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանին:
Հանդիպման շրջանակում քաղաքապետներն ընդգծել են, որ երկկողմ համագործակցության օրակարգում միանման խնդիրների լուծումներն են. վերաբերմունքը նույնն է՝ առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում: