Տիգրան Գասպարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տիգրան Գասպարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետ․ որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 5-ին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Տիգրան Գասպարյանի դիմումը`

1. Տիգրան Մամիկոնի Գասպարյանին 2025 թվականի մայիսի 5-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.4-Ղ3-1) պաշտոնից և 2025 թվականի մայիսի 6-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (ծածկագիրը՝06-Գ27-17.4-Ղ2-2) պաշտոնում։

2. Տիգրան Մամիկոնի Գասպարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել