Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր որոշում է կայացրել, որի մեջ մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ»: