42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները:
Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց կատարման ժամկետները:

Նախարարը հստակ պահանջ է դրել հատկապես ուշադիր լինել ծախսերի եկամուտների համամասնության ուղղությամբ:
Կարևորելով մարզային բժշկական կենտրոնների վերազինման գործընթացն ու ծառայությունների ընդլայնումը` առաջին փուլով մարզային 5 կենտրոն կհամալրվի համակարգչային շերտագրման սարքով (ԿՏ):

Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ նախարարության կադրային ամբողջ ռեսուրսը պատրաստակամ է մարզային բժշկական կենտրոններին տրամադրելու համակողմանի աջակցություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել