Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի միջև մեկնարկեց նոր համագործակցություն

ՀԱՊՀ-ի և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին անցկացնել վերապատրաստման դասընթացներ ՋՕԸ-ների, «Ջրառ» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի մասնագետների համար:

Դասընթացները իրականացվում են «Ծրագրի կառավարում, ոռոգման համակարգեր կառավարող կազմակերպությունների և մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։

Իմ խոքսում ընդգծլ եմ, որ կարևորագույն ծրագիր է իրականացվում կառավարության, համայնքներիև մեր միջազգային գործընկերների գործակցությամբ՝ ոռոգման համակարգերի արդյունավետ մեխանիզմների ներդրման և դրանց կառավարման ուղղությամբ:

2017թ․-ից ի վեր իրականացվել են միշարք ենթակառուցվածքային ծրագրեր, դրանց շնորհիվ ստեղծվել են այնպիսի հիմքեր, որոնցով կարողանանք բարձրացնել ոռոգման համակարգի արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում: Միևնույն ժամանակ չենք կարող արդյունավետություն բարձրացնել միայն ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացված ներդրումներով՝ առանց մասնագիտական հանրույթի վերաորակավորմանը, վերապատրաստմանը ուղղված ջանքերի:

Ծրագրի այս բաղադրիչը այդ կարևորագույն գործընթացի մասին է. պետք է իրականացվի ենթակառուցվածքները շահագործող մարդկային ինտելեկտի վերապատրաստման ծրագիր, որի մեջ պատիվ ունենք ներգրավվելու որպես տեխնոլոգիական համալսարան. գործընկեր գիտակրթական կազմակերպություն:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։ Նա ընդգծեց՝ 2017 թվականից ի վեր իրականացվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր՝ ՀՀ ոռոգման համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։

Դասընթացներն ավելի թիրախային դարձնելու համար ուսումնասիրվել են ոլորտի մարտահրավերները, իսկ կատարվող աշխատանքները պետք է ուղղված լինեն ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել