«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բացվել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գևորգյանի անհատական ցուցահանդեսը․ այն բաց կլինի նաև վաղը՝ ապրիլի 29-ին։
Երիտասարդ նկարչուհին պատմեց, որ սկսել է նկարել փոքրուց, կրթություն է ստացել Մոսկվայում։ Նշեց՝ ռեալիստական ոճով է հիմնականում նկարում․ «Փոքր ժամանակ ես գնում էի նկարչության դպրոց, և մեզ սովորեցնում էին՝ այն ինչ, որ տեսնում ես, ինչ-որ մի փոքր բանի մեջ, որ գտնում ես գեղեցկություն, պիտի անպայման նկարես, ու ինչքան շատ, այնքան լավ»։
Մարիամը մեզ հետ զրույցում պատմեց այն ցուցահանդեսների մասին, որին մասնակցել է, առաջին աշխատանքի, նկարների առաջին վաճառքի, Երևանում ու Թբիլիսիում ցուցադրված նկարների մասին։
«Իմ մոտիվացիայի աղբյուրը իմ դիտողն է»,-նշեց նա՝ հավելելով, որ այս ցուցահանդեսը մարդու և տարածության, իրենց փոխհարաբերության մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում։