Տիգրան Ավինյանի որոշմամբ Մոնիկա Սանդրին պարգևատրվել է Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1.2-րդ ենթակետով և 12.7-րդ, 12.10-րդ կետերով.

1. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի «Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 20-րդ փառատոն» միջոցառմանն աջակցելու, ինչպես նաև Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերին հայկական թիմի մասնակցությանն աջակցություն ցուցաբերելու համար, Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին պարգևատրել Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել