Կինը բռնություն է գործադրել պաշտոնատար անձանց նկատմամբ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աննա Գ․-ն 2023 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 01:25-ի սահմաններում, պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ պաշտոնատար անձանց հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ և պաշտոնատար անձի նկատմամբ գործադրել է բռնություն, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:50-ի սահմաններուն, ֆիզիկական ներգործություն է գործադրել Գեղամ Մ․-ի նկատմամբ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեսք» դատական տեղեկատվական համակարգից։

Աննա Գ․-ն հարվածել է Վահան Զ․-ին պատկանող բնակարանի դռանը, որի կապակցությամբ վերջինս դիմել է ոստիկանություն և ներկայացրել հաղորդում։

Հիշյալ հաղորդման կապակցությամբ 2023 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 01:25-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը մեկնել է վերը նշված հասցե։ Կողքի դռնից դուրս է եկել Աննա Գ․-ն, ձեռքին՝ փայտե մահակ, և պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, սկսել է հայհոյանքներ հնչեցնել, բռնություն գործադրել, մորթելու սպառնալիքներ հնչեցնել ոստիկանության ծառայողների հասցեին, ապա նաև փայտե մահակով հարձակվել է վերջիններիս վրա, ցանկացել է հարվածել, որի ժամանակ երկու հոգու հաջողվել է Աննա Գ-ի ձեռքից վերցնել փայտյա մահակը։

Աննա Գ․-ն երկու անգամ ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքի բերանի և ձախ հոնքի շրջանին։ Ի վերջո հաջողվել է Աննա Գ․-ին ձեռբակալել և տեղափոխել Արտաշատի բաժին:

Գործը դատարան է ստացվել ապրիլի 3-ին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել