«44-օրյա պատերազմի ընթացքում ԱԱԾ ստորաբաժանումներից առաջնագծում առավել արդյունավետ մասնակցություն են ունեցել սահմանապահ զորքերի ծառայողները: Նրանք մեծ նվիրումով, առանց վարանման, երկչոտության կատարել են պարտքը, մասնակցել մարտական գործողություններին, հանուն Հայրենիքի՝ տվել զոհեր, վիրավորներ։
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ մաղթում եմ հաջողություններ, ձեռքբերումներ: Ունեմ համոզմունք, որ իրական անվտանգային համակարգում ունենալու եք առանցքային դերակատարություն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ։
Լուսանկարները՝ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից։
