«Նկարում եմ 4 տարեկանից, այն ամենաանկեղծ շրջանից, որ երեխաները կարող են երբևէ սկսել նկարել։ Ուսանել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջում, մասնագիտությամբ գեղանկարիչ եմ, հոգով՝ գրաֆիկ»,-Iravaban.net-ի հետ զրույցում պատմեց երիտասարդ նկարիչ Գևորգ Ասատրյանը։
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել երիտասարդ նկարչի անհատական ցուցահանդես-վաճառքը, որը շատ այցելուների սրտերն է գրավել։
Նկարչության մեջ նա ամենակարևոր դետալը անկեղծությունն է համարում, նշում՝ արվեստագետին չպետք է ոչինչ խանգարի, նա իր նկարներով պետք է կարողանա ասելիքը փոխանցի դիտողին։
Բնապատկերների սիրահար է․ ասում է երիտասարդ նկարիչն ու նշում, որ ամեն անգամ գյուղական միջավայրի նկարներ պատկերելիս նոր էներգիա է ստանում։
«Նկարչությունը մարդու առօրյան է, եթե ինքը քո առօրյայի մասը չի կազմում, էդ ամեն ինչը երբեք անկեղծ չի կարող լինել, պետք է ապրես դրանով, որ ինքը քեզնից չնեղանա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։