«Դու-ով խոսա, երիտասա՛րդ, նստի՛ տեղդ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստին պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց հրմշտոց տեղի ունեցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։

Գեղամ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը քաշքշեցին միմյանց։ Ալեն Սիմոնյանը հորդորեց անջատել ուղիղ եթերը, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ներկայացնելու են Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու նախագիծ:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ամբիոնից հայտարարեց. «Դուք ուրացել եք Դաշնակցությանը, ուրացել եք Սիմոն Վրացյանին, Քաջազնունուն, խատիսյանին: […] Ցեղասպանությունից երեք տարի անց Դաշնակցությունը բարեկամության պայմանագիր է կնքում Թուրքիայի հետ: Դուք դա չեք համարում ուրացում, իսկ հիմա եկել եք, 110 տարի անց երեսպաշտորեն ուզում եք բերել նախագիծը: Հարց եմ տալիս՝ դուք համարո՞ւմ եք, որ Քաջազնունին, Վրացյանը, Խատիսյանը ուրացել են»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել