Երևանի բնակիչների մի շարք խմբերի համար արտոնություններ կգործեն աղբահանության վճարների մասով

Երևանի ավագանին աղբանության վճարի արտոնություններ սահմանեց որոշակի խմբերի համար:

Աղբահանության վճարից կազատվեն՝

  • միայնակ չաշխատող կենսաթոշակառուները,
  • ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառողները,
  • մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ, ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհետ կորած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները (երեխաներ, ծնողներ և ամուսին),
  • ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով),
  • ավտոտնակ ունեցողները։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել