Ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից, Մայր Աթոռում Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ հորդորեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք շարունակում է մնալ 20–րդ դարասկզբին` 110 տարի առաջ, Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած Ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով… Ոճրագործ դրսևորում էր վերջերս մեր ժողովորդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը` Արցախի բռնազավթումը և բնակիչների բռնի տեղահանությունը»,-ասաց Գարեգին Բ-ն։